Դժվար է հավատալ, որ Էջմիածինը պատրաստվում են գրոհել ոչ թե մոնղոլ-թաթարները, այլ մեր իսկ ազգակիցները

20/07/2025 17:15 Ներքին կյանք

«Հայաստանի գործող վարչապետը, հավատարիմ մնալով իր հակաազգային օրակարգերն իրականցնելու մտադրությանը, հայտարարել է Մայր Աթոռի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ հարձակում կազմակերպելու մտադրության մասին։

Դժվար է բառեր գտնել այս երևույթը նկարագրելու համար։ Դժվար է նաև հավատալ, որ Էջմիածինը պատրաստվում են գրոհել ոչ թե մոնղոլ-թաթարները, թուրք-սելջուկները կամ օսմանները, այլ մեր իսկ ազգակիցները, մեր իսկ համաքաղաքացիները։

Եթե այս սպառնալիքը իրականություն դառնա, ապա մենք, հայ քրիստոնյաներս, ողջ հավատավոր ժողովրդը պետք է մեր սրբությունների պաշտպանները դառնանք։ Փաշինյանը մեզ որևէ այլընտրանք չի թողնում։

Հայաստանին ծանր փորձություն է սպասվում, սակայն վստահ եմ, որ միահամուռ ուժերով ու հավատքով հաղթահարելու ենք»։

«Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ, ՀԱԵ Հոգևոր խորհուրդի անդամ Հայկ Իգնատյան

–00—ՅՄ