6 դուբլ՝ 7 խաղում․ Մեսսին շարունակում է փայլել և շրջանցել Ռոնալդուին

20/07/2025 15:07 Սպորտ

«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին շրջանցել է պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուին խփած գոլերի քանակով` չհաշված իրացրած 11 մետրանոցները։

Շաբաթ օրը MLS-ի կանոնավոր առաջնության շրջանակում «Ինտեր Մայամին» հյուրընկալվել է «Նյու Յորք Ռեդ Բուլզին» և հաղթել 5:1 հաշվով։ Հաղթողների կազմում դուբլ են ձևակերպել Լիոնել Մեսսին և Տելասկո Սեգովիան, մեկ գոլի հեղինակ է դարձել Ժորդի Ալբան։ Տանտերերի միակ գոլը խփել է Ալեքսանդր Հակը։

Այս խաղում խփած երկու գոլերից հետո Մեսսիի ակտիվում այժմ կա 764 գոլ, մինչդեռ Ռոնալդուն իր ակտիվում ունի 763։ Արգենտինացին այժմ առաջատար է այս ցուցանիշով։

2024 թվականի մրցաշրջանում Մեսսին մասնակցել է 21 խաղի՝ խփելով 17 գոլ և կատարելով 6 գոլային փոխանցում։

«Ինտեր Մայամին» 21 խաղից հետո ունի 41 միավոր և զբաղեցնում է հինգերորդ հորիզոնականը Արևելյան կոնֆերենցիայում։ «Նյու Յորք Ռեդ Բուլզը» 24 խաղից հետո ունի 33 միավոր և գտնվում է իններորդ տեղում։

Աղբյուրը՝ Armsport.am:

–00—ՅՄ