Ուկրաինան կարող էր համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ ՌԴ բանակցությունների առաջարկի շուրջ․ Spiegel
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News

Կիևի իշխանությունները կարող էին համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ՝ հաջորդ շաբաթ Ռուսաստանի հետ բանակցություններ վարելու իրենց առաջարկի շուրջ, գրում է Der Spiegel ամսագիրը։
«Ուկրաինայի նոր առաջարկը կարող է հիմնված լինել Միացյալ Նահանգների հետ կնքված համաձայնագրերի վրա», – գրում է հրատարակությունը: Հոդվածում նշվում է նաև, որ այս շաբաթ Կիև կայցելի ԱՄՆ նախագահի Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը։
Հուլիսի 19-ին Զելենսկին ասել է, որ Ումերովը առաջարկել է ռուսական կողմին հաջորդ շաբաթ անցկացնել բանակցությունների նոր փուլ: ՏԱՍՍ-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների նոր փուլի ճշգրիտ ամսաթվեր դեռևս չկան, դրանք կհամաձայնեցվեն։
Հուլիսի 14-ին Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը որոշել է շարունակել զենքի և ռազմական տեխնիկայի փոխանցումը Կիևին, եթե Եվրոպան վճարի նման մատակարարումների համար: ՆԱՏՕ-ն կհամակարգի այս գործընթացը: Նա նաև ասել է, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանի և նրա առևտրային գործընկերների վրա կսահմանեն մոտ 100% ներմուծման մաքսատուրքեր, եթե Մոսկվան և Վաշինգտոնը 50 օրվա ընթացքում չհասնեն Ուկրաինայի հարցի կարգավորման համաձայնագրի:
–00—ՅՄ