Թրամփը մեղադրում է Օբամային 2016 թվականի նախագահական ընտրություններում խարդախության մեջ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային 2016 թվականի ընտրությունները կեղծելու մեջ: Համապատասխան հոդվածը Թրամփը հրապարակել է Truth Social-ում։
Թրամփը բարձր է գնահատել ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդի և Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Հարիսոն Ֆիլդսի Fox News-ում ունեցած ելույթը:
Թրամփի խոսքով՝ Օբաման բռնվել է բարձրագույն կարգի ընտրական խարդախության մեջ: Միևնույն ժամանակ, ամերիկացի առաջնորդը շնորհավորել է Գաբարդին, որը նախորդ օրը հայտարարել էր, որ Օբամայի վարչակազմի օրոք ԱՄՆ հետախուզական համայնքն օգտագործվել է քաղաքական նպատակներով՝ Թրամփի նախագահությունը խաթարելու համար:
Ավելի վաղ Գաբարդը հայտնել էր, որ 2016 թվականի ընտրություններից մի քանի ամիս առաջ ԱՄՆ հետախուզությունը միակարծիք էր. Ռուսաստանը ո՛չ մտադրություն ուներ, ո՛չ էլ կարողություն միջամտելու ԱՄՆ ընտրություններին: Սակայն, 2016 թվականի դեկտեմբերին Թրամփի հաղթանակից հետո, ԱՄՆ 44-րդ նախագահի վարչակազմը կարգադրել է նոր զեկույց կազմել, որը հակասել է նախորդիվ հնչած գնահատականներին: Գաբարդը նշել է, որ հետախուզության հիմնական եզրակացությունը, որ Ռուսաստանը չի ազդել ընտրությունների վրա, հանվել և դասակարգվել է:
–00—ՅՄ