Թրամփը առաջարկում է չեղարկել ԱՄՆ Սենատի արձակուրդը
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խնդրել է Սենատի հանրապետական առաջնորդ Ջոն Թունին չեղարկել օրենսդիր մարմնի նախատեսված օգոստոսյան արձակուրդը, որպեսզի ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատը կարողանա հաստատել պետության ղեկավարի կողմից նախկինում առաջադրված տարբեր պաշտոնների թեկնածուներին։
Կոնգրեսի ժամանակացույցի համաձայն՝ Սենատը և Ներկայացուցիչների պալատը օգոստոսին կգնան իրենց ամենամյա ամառային արձակուրդին։ Մինչ այդ Սենատը լսումներ է նշանակել տարբեր թեկնածությունների վերաբերյալ, այդ թվում՝ ԱՄՆ տարբեր հրամանատարություններում, ինչպես նաև ֆինանսների, պետական և այլ նախարարությունների զինվորական պաշտոնների վերաբերյալ։
«Հուսով եմ, որ շատ տաղանդավոր Թունը, ով վերջին երկու շաբաթների և վեց ամիսների ընթացքում բազմաթիվ հաղթանակներ է տարել, կչեղարկի իր օգոստոսյան արձակուրդը (և երկար հանգստյան օրերը)՝ իմ հրաշալի թեկնածուներին հաստատելու համար», – գրել է Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում։
–00—ՅՄ