Ալիևը կոչ է արել Ուկրաինային չհամակերպվել իր տարածքների օկուպացիայի հետ և պայքարել մինչև վերջ

19/07/2025 21:22 Միջազգային
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․

Հեյդարի տղա Իլհամը որոշել է հիմա էլ Ուկրաինային դասեր տալ։ Օկուպացված Շուշիում միջոցառման ժամանակ Իլհամը կոչ է արել Ուկրաինային չհամակերպվել իր տարածքների օկուպացիայի հետ և պայքարել մինչև վերջ։

Տրամաբանական է, որ Ալիևը ո’չ մի դեպքում չի ցանկանա ռուս-ուկրաինական հակամարտության ավարտը, որովհետև դա կնշանակի փակել պարտքերը Ռուսաստանի նկատմամբ։

Այն, ինչ անում է Ադրբեջանը Ռուսաստանի նկատմամբ, այդ թվում Ռուսաստանում իր ներդրված գործակալների, ռուսական էլիտաների գնված ներկայացուցիչների միջոցով, նույնիսկ ԱՄՆ-ն չի արել։

Իսկ եթե Ռուսաստանն իսկապես ցանկանում է ազատվել թյուրքական հեգեմոնիայից իր սեփական էլիտաների վրա, ապա պետք է սկսի հենց իրենից` կառավարող էլիտաներից, հակառակ պարագայում, մի քանի խուլիգաններ ձերբակալելով կամ արտաքսելով ոչինչ չի փոխվելու։

–00—ՍՊ