Շնորհակալ եմ Թրամփին Ադրբեջանին և Հայաստանին օգնելու ցանկության համար․ Ալիև

19/07/2025 19:07 Քաղաքական

Թրամփը դադարեցնում է պատերազմները, և մենք շնորհակալ ենք նրան Ադրբեջանին և Հայաստանին օգնելու ցանկության համար։ Նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը․

Գլոբալ հարցերով զբաղվելուն զուգահեռ՝ Թրամփը հետևում է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, նշել է նա։

«Թրամփն ակտիվորեն մասնակցում է Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին: Նա հսկայական աշխատանք է կատարում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձգձգված հակամարտության վերջնական կարգավորման համար։ Կարծում եմ, որ ապագայում մենք ավելի շատ լավ նորություններ կլսենք»,- մասնավորապես հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղության հաստատմանը։

–00—ՍՊ