Դոնալդ Թրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանի տարածքում կառուցվելիք նոր միջուկային օբյեկտները

19/07/2025 18:41 Միջազգային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանի տարածքում կառուցվելիք նոր միջուկային օբյեկտները:

«Իրանում բոլոր երեք միջուկային օբյեկտներն ամբողջությամբ ավերվել են։ Տարիներ կպահանջվեն դրանք վերականգնման համար, և եթե Իրանը դա ցանկանա, նրան շատ ավելի ձեռնտու կլինի ամեն ինչ սկսել նորից՝ երեք տարբեր վայրերում, նախքան այդ օբյեկտների ոչնչացումը (եթե որոշի դա անել)», – գրել է ԱՄՆ նախագահը Truth Social սոցցանցում։

–00—ՅՄ