Վերջին շապիկը տալիս ենք ԱՄՆ-ին, հարիֆ ժողովրդին խաբում է Փաշինյանը, առանց օգուտի ճանապարհը տալիս է

19/07/2025 20:30 24-ի նախագիծ

Իշխանությունն ասում էր, որ Սյունիքի ճանապարհը երրորդ ուժ չպետք է վերահսկի։ Հիմա արդեն պարզ դարձավ, որ խնդիրը ոչ թե երրորդ ուժն է, այլ՝ ՌԴ-ն, նրանք դեմ չեն, որ ճանապարհը վերահսկեն այլ երկրներ։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց թուրքագետ Տիրան Լյոքմագյոզյանը։

«Արևմուտքից հրահանգ է տրվել, որ ռուսները չվերահսկեն, դրա համար ՀՀ իշխանությունը սկսեց հակառուսական արշավը սաստկացնել։ Փաշինյանը «տրոյական ձի» է այստեղ, Հայաստանը կործանելու համար է եկել, քեֆ-ուրախությամբ ընդունեցինք, հետո դռները բացեց, թշնամին սողոսկում է ներս։ Վերջին շապիկը տալիս ենք, ոչ մի շահ չունենք, որ ճանապարհը ԱՄՆ-ն վերահսկի, Փաշինյանը հարիֆ ժողովրդին խաբում է»,- մեկնաբանեց թուրքագետը։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։

–00—ՅՄ