Իսրայելի բանակն ընդլայնում է ռազմական գործողությունները Գազայում

19/07/2025 16:33 Միջազգային

Իսրայելի զինված ուժերն ընդլայնում է գործողությունները Գազայում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։

«Գազայում զորքերն ընդլայնում են գործողությունը՝ հարվածներ հասցնելով ահաբեկիչներին և ահաբեկչական ենթակառուցվածքային օբյեկտներին», – ասվում է տեքստում։

Վերջին 24 ժամվա ընթացքում զորքերն այդտեղ ոչնչացրել են կրակակետեր, դիպուկահարների դիրքեր և զենքի պահեստներ։

–00—ՅՄ