Իրանում ավտոբուսի վթարի հետևանքով ութ մարդ է զոհվել

19/07/2025 15:47 Միջազգային

Իրանի հարավային Ֆարս նահանգի Ֆիրուզաբադ և Կեվար քաղաքների միջև ընկած մայրուղում ավտոբուսի շրջվելու հետևանքով ութ մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվել։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է նահանգի շտապօգնության ծառայության ղեկավար Մասուդ Աբեդը։

«Մինչ այժմ այս միջադեպի հետևանքով զոհվել է ութ մարդ, իսկ 15-ը՝ ծանր վիրավորվել», – Աբեդի խոսքերն է մեջբերում IRNA գործակալությունը։

–00—ՅՄ