Լևոն Արոնյանը 2:0 հաշվով հաղթել է հնդիկ շախմատիստին․ նա եզրափակչում է

19/07/2025 12:42 Սպորտ

Լաս Վեգասում ընթացող «Freestyle Chess Grand Slam Tour» Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի կիսաեզրափակչում Լևոն Արոնյանը 2:0 հաշվով հաղթեց Արջուն Էրիգաիսիին: Այս մասին հայտնում են Հայաստանի Շախմատի ֆեդերացիայից։

Եզրափակչում Լևոն Արոնյանը կմրցի Հանս Մոկե Նիմանի հետ:

Եզրափակչի առաջին խաղը կմեկնարկի հուլիսի 20-ին՝ Հայաստանի ժամանակով 22:00-ին:

—00—ՄԱ