Դատարանը երկու ամսով կալանավորեց Ռուբեն Հակոբյանին

19/07/2025 08:32 Քաղաքական

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երկու ամսով կալանավորեց ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանին։

Ավելի վաղ 24News-ը հյատնել էր, որ  Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է։

Հիշեցնենք, որ Ռուբիկ Հակոբյանին ձերբակալել էին հարցազրույց տալու ընթացքում իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ հնչեցնելու համար: Այս մասին 24News-ին հայտնել էր ՔԿ խոսնակը:

«ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ռ.Հ.-ն 2025 թվականի հուլիսի 1-ին զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ»,- ասաց ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը: 2025 թվականի հուլիսի 18-ին քննիչի միջնորդության հիման վրա մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ Ռ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նույն օրը Հակոբյանը դատարան ներկայացվելու համար ձերբակալվել է:

 

–00—ԱՊ