ԱՊՀ գլխավոր քարտուղարի արձագանքը՝ Բաքվի բոյկոտին․ նրանց դեռ սպասում են

18/07/2025 23:44 Քաղաքական

ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևն արձագանքել է ԱՊՀ տնտեսական խորհրդում Բաքվի բացակայությանը․

Այսօր ճշմարտությունը սա է՝ ադրբեջանական պատվիրակությունը չի ժամանել։ Չգալու պատճառները մենք չգիտենք։ Նրանք մեզ չեն տեղեկացրել։ Ես մեծ հույս ունեմ, որ իրավիճակը կվերադառնա իր նախկին հունին, և Ադրբեջանը եղել և կմնա ինտեգրացիոն համագործակցության ակտիվ մասնակից։ Մեզ դրանում հավաստիացնում էին և Ադրբեջանի նախագահը, և վարչապետը ։ Կարծում ենք, որ սա ժամանակավոր դրվագ է, ասել է նա։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք՝ ՌԴ-Ադրբեջան հարաբերությունները շարունակում են լարված մնալ․ Բաքուն որոշել է չմասնակցել ԱՊՀ երկրների տնտեսական համագործակցությունն ապահովող մարմնի աշխատանքներին։ Ադրբեջանական ԶԼՄ-ները գրում էին՝ Բաքուն որոշել է չմասնակցել ԱՊՀ երկրների տնտեսական համագործակցությունն ապահովող մարմնի աշխատանքներին՝ Մոսկվայի հետ սրված հակամարտության պատճառով:

–00—ՍՊ