Մոսկվայի ուղղությամբ թռչող 2 ԱԹՍ է խոցվել

18/07/2025 17:28 Միջազգային

Ռուսաստանի հակաօդային պաշտպանության միջոցները Մոսկվայի ուղղությամբ թռչող 2 ԱԹՍ են ոչնչացրել։ Այս մասին հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:

«Բեկորների ընկնելու վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների մասնագետները», – գրել է Սոբյանինը տելեգրամյան ալիքում։

–00—ՅՄ