Մասիսում բախվել են 2 «Mercedes»-ներ. կա վիրավոր

18/07/2025 16:12 Ներքին կյանք

Այսօր՝ հուլիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում Մասիս քաղաքի Հերացի և Արարատյան փողոցների խաչմերուկում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 40-ամյա Արմեն Գ.-ի վարած «Mercedes» մակնիշի և 22-ամյա Արամ Ս.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում է վիրավորի ինքնությունը:

–00—ՅՄ