Վերին Դվինի և Արևշատի բնակիչների միջև տեղի ունեցած միջադեպից օրեր անց 4 անձ ձերբակալվել է․ ՔԿ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24News

ՔԿ-ից 24News-ին փոխանցեցին, որ հաղորդման հիման վրա 2025 թվականի հուլիսի 16-ին ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը՝ մի խումբ անձանց կողմից), 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը՝ մի խումբ անձանց կողմից) և 297-րդ հոդվածի 3-րդ մասով (զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով) նախաձեռնվել է քրեական վարույթ:
24News-ի տեղեկությունների համաձայն՝ ձերբակալվածները և՛ Արևշատ գյուղից են, և՛ Վերին Դվինից։ Մենք տեղեկացանք նաև, որ այս պահին իրավապահները լքել են գյուղը, բայց չի բացառվում՝ առաջիկայում էլի մարդիկ ձերբակալվեն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Զեմֆիրա Միրզոևան տեսանյութ էր հրապարակել և հայտնել, որ Արարատի մարզի Վ. Դվին համայնքի բնակիչները հայտնում են, որ այսօր՝ վաղ առավոտյան, ոստիկանության Արտաշատի բաժնի ոստիկանները ներխուժել են համայնք և անօրինական ձերբակալություններ են իրականացնում:
24News-ի տեղեկությունների համաձայն՝ տեղի ունեցած ձերբակալություններին մի քանի օր առաջ նախորդել է կենցաղային վեճը` ասորական Վերին Դվին և Արևշատ համայնքի բնակիչների միջև:
Մեզ փոխանցեցին, որ վիճաբանության մասնակիցների թվում է Արևշատ համայնքի վարչական ղեկավարի` Ստեփան Նիկոլյանի որդին, որը ստացած վնասվածքների հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց:
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Թուրքիայի և Սիրիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել․ մանրամասներ
-
ԵԱՏՄ անդամ պետություններում շահագործման հանձնված բնակարանային շինարարության ծավալն աճել է
-
Կոնֆերենցիաների լիգա՝ «Փյունիկը» հաղթել է, «Ուրարտուն»` պարտվել
-
Արտակարգ դեպք՝ Երևանում․ երիտասարդները վիճաբանել են 24-ամյա տղայի հետ և ծեծի ենթարկել նրան
-
Եթե Սյունիքում ԱՄՆ զորքեր հայտնվեն, Երևանն ու Բաքուն ՌԴ-ին ու Իրանին ստիպված են բացատրություն տալ
-
Ուկրաինան հաքերային հարձակում է իրականացրել «Գազպրոմի» և դուստր ընկերությունների սերվերների վրա
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է