Խորխոռունուն սպանողը Սամվել Բաբայանի թիկնազորի պե՞տն էր․ «Հրապարակ»
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24News

«Հրապարակ»-ը գրում է․ «Այսօր Քննչական կոմիտեն հայտարարեց, որ 27 տարի առաջվա աղմկահարույց հանցագործությունը՝ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը, բացահայտվել է: ՔԿ-ն հայտնում է, որ պարզել է․ «Ս.Ա.-ն, Հ.Ն.-ն և Ա.Ա.-ն 1998 թվականի դեկտեմբերի 10-ին, շահադիտական դրդումներով, Ս.Ա.-ի կազմակերպմամբ և համակատարմամբ, իրականացրել են ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը, ինչպես նաև ապօրինի կերպով ձեռք են բերել և պահել հրազեն»։
Առաջին հայացքից կարող է թվալ, թե նոր քննություն է կատարվել եւ նոր ինֆորմացիա կա մի գործի մասին, որը երկար տարիներ եղել է հանրության ուշադրության կիզակետում: Իրականում ոչ մի նոր բան, ըստ էության չի բացահայտվել:
Ս. Ա-ն, որը, ըստ ՔԿ-ի, «հանդիսանալով զինծառայող, նպատակադրվել է շահադիտական շարժառիթով կազմակերպել ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը», ըստ մեր աղբյուրների, Սասուն Առուշանյանն է, որը Սամվել Բաբայանի թիկնազորի պետն է եղել։ Իսկ Հ․ Ն-ն՝ Հրանտ Նարիմանյանն է, որն արդեն դատվել է այս գործով, իսկ Ա. Ա.-ն Արմեն Առաքելյանն էր՝ Նարիմանյանի ծանոթը, «Ույուտ» կոոպերատիվի տնօրենը, որը հետագայում սպանվել է»:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
–00—ՅՄ