Մենք հարմարվել ենք պատժամիջոցներով կյանքին․ Պեսկով

18/07/2025 15:25 Միջազգային

Ռուսաստանը ձեռք է բերել անձեռնմխելիություն արևմտյան սահմանափակումների նկատմամբ՝ նոր սահմանափակումների ներդրման ընթացքում։

Ինչպես հաղորդում է APA-ն, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթը։

«Միևնույն ժամանակ, իհարկե, մենք ձեռք ենք բերել որոշակի անձեռնմխելիություն պատժամիջոցների նկատմամբ, մենք հարմարվել ենք պատժամիջոցների ներքո կյանքին», – նշել է Կրեմլի ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ Եվրամիության պատժամիջոցների նոր՝ 18-րդ փաթեթը ընդլայնում է ֆիզիկական և իրավաբանական անձանց սև ցուցակը, նվազեցնում է ԵՄ-ում ռուսական նավթի գնման գնի առաստաղը, սահմանափակումներ է մտցնում «Հյուսիսային հոսք» գազատարի աշխատանքը վերսկսելու հնարավորության, նավթատար նավերի և բանկերի նկատմամբ, և սահմանում է արտահանման նոր սահմանափակումներ։

—00—ՄԱ