Զելենսկին նախկին պաշտպանության նախարար Ումերովին նոր պաշտոն է տվել
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24News

Ուկրաինայի նախկին պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը նշանակվել է երկրի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա»-ն՝ հղում անելով նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի կողմից ստորագրված հրամանագրին։
Մինչև Ումերովի նշանակումը Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարը Ալեքսանդր Լիտվինենկոն էր, որին ազատելու մասին հրամանագիրը նախագահը ստորագրել է այսօր՝ հուլիսի 18-ին։ Միևնույն ժամանակ, մեկ այլ հրամանագրով նախագահը Ումերովին նշանակել է այս պաշտոնում։
Բացի այդ, Զելենսկին հանդիպում է անցկացրել Ումերովի հետ, որը նաև ուկրաինական բանակցային խմբի ղեկավարն է, և նրան հանձնանարել է ակտիվացնել Ստամբուլում բանակցային գործընթացը։ Զելենսկին նաև Ումերովին հանձնարարել է շարունակել գործընկերների հետ աշխատանքը զենքի մատակարարումների հարցով։
–00—ՅՄ