Փոքր Մանթաշում և Հոռոմում հայտնաբերվել է կանեփի 120 ցողուն

18/07/2025 14:10 Ներքին կյանք

Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում ստացվել էր տեղեկություն, որ Փոքր Մանթաշ գյուղի մի բնակիչ աճեցնում է կանեփ:

Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, և հուլիսի 9-ին կատարված զննությամբ 46-ամյա տղամարդու բակում հայտնաբերվեց կանեփի 12 ցողուն:
Հաջորդ օրը ստացած տեղեկության համաձայն էլ` Հոռոմ գյուղի մի բնակիչ տնամերձ հողամասում աճեցնում էր կանեփ: Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց: Պարզվեց նաև, որ 39-ամյա տղամարդը պատրաստվում է կանեփը քաղել ու տեղափոխել այլ վայր:

Այս դեպքում էլ նույն քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 10-ին կատարված զննությամբ 39-ամյա տղամարդու բակում հայտնաբերվեց կանեփի 108 ցողուն:

Երկու դեպքով էլ նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: