Կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24News

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի Կենտրոնի տեսուչների կողմից վերահսկողություն է իրականացվել անհատ ձեռնարկատեր Սուրիկ Զարբաբյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Արմավիրի մարզ, քաղաք Էջմիածին, Պատկանյան փողոց):
Արդյունքում պարզվել է, որ արտադրամասն աշխատում է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով:
Մասնավորապես՝
-արտադրական շինության հատակների ու պատերի մակերևույթները եղել են վնասված, -պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, արտահանվող նյութերից,
-առաստաղի արտաքին մակերևույթի վրա առկա են եղել բորբոսի և կեղտի կուտակումներ,
-դռները հարթ չեն եղել, պատրաստված չեն եղել չներծծվող նյութերից,
-սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող բոլոր սարքավորումները, գործիքները, -պարագաները պատրաստված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահվել բարվոք վիճակում:
Վերահսկող մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու համար:
—00—ՄԱ