Մի օր էլ ինձ կկալանավորեն, ոնց կարելի էր Սամվելի հետ էդպես վարվել. գործարար

18/07/2025 13:40 Քաղաքական

Ես բոլոր ղեկավարների հետ էլ աշխատել եմ, 88 թվից էլ կարող էի «պալիտիկա» մտնել, բայց չեմ ուզել, քանի որ բոլոր ընկերները հիմա իրար «դուշման» են դարձել։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշեց գործարար Հրայր Հակոբյանը («Շամպայնի Հրաչ»)։

«Ես մի բան գիտեմ՝ մենք քրիստոնյա ենք, պիտի պաշտենք մեր քրիստոնյա հավատքը, ամեն մարդ իրա գործով պիտի զբաղվի՝ վարչապետը՝ վարչապետությամբ, Եկեղեցին՝ իր հարցերով։

Մենք մտահոգ ենք, գործարարի ստեղծածը, դա իր սեփականությունն։ Ես ծանոթ եմ Սամվել Կարապետյանին։ Գտնում եմ, որ թյուրիմացություն կա, նրա կալանավորումը անմտություն է, ո՞նց կարելի ա մարդուն կալանավորել, չկա ոչ մի հանցագործություն։ Մտահոգություն կա, որ մի օր էլ ինձ կկալանավորեն, ես հո ուրիշ աշխարհի՞ց չեմ, իմ ու Սամվելի տարբերությունը նրանում է, որ ես իմ գործունեութայն 50%-ը Հայաստանում եմ իրականացրել, Սամվելը՝ 1%-ն է այստեղ արել։

Ամեն մարդ իրա ձևով պետք է պայքարի, ողջունում եմ Սամվել Կարապետյանի՝ քաղաքական թիմ ձևավորելուն ուղղված քայլերը», – նշել է Հակոբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

–00—ԱՊ