14 ժամ ջուր չի լինելու Նոր Նորքի 4-րդ, 5-րդ, 8-րդ զանգվածներում և Ջրվեժի որոշ թաղամասերում

18/07/2025 10:27 Ներքին կյանք

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ  «Կաթնաղբյուր» պոմպակայանում՝ հոսանքի լարման անկման պատճառով, ս.թ հուլիսի   18-ին ժամը 09:30-23:40 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի՝ 4-րդ, 5-րդ, 8-րդ զանգվածների և Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի՝ Մայակ,  Բանավան, Բագրևանդ,  Ա և Բ թաղամասերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

–00—ՅՄ