Երևանում բախվել են էլեկտրական հեծանիվը, «Volkswagen»-ը և «Chevrolet»-ն․ հեծանվորդը հիվանդանոցում է
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24News

Երեկ՝ հուլիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։20-ի սահմաններում Երևանյան խճուղու թիվ 145 հասցեի դիմաց բախվել են էլեկտրական հեծանիվը, «Volkswagen» և «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով հեծանվորդը տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և հեծանվորդի ինքնությունը:
—00—ՄԱ