Խնդիր է դրված ՀԷՑ-ի 7000 աշխատակիցներին դարձնել ՔՊ էլեկտորատ․ «Հրապարակ»

18/07/2025 08:25 Ներքին կյանք

«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Փաշինյանի որոշմամբ՝ Ռոմանոս Պետրոսյանը երեկ ազատվեց Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնից եւ կնշանակվի ՀԷՑ-ի կառավարիչ։

Արդեն մի քանի շաբաթ է՝ Փաշինյանն անձամբ կառավարչի թեկնածուների քասթինգ էր իրականացնում, սակայն հարմար թեկնածու չեն գտել, որը ե՛ւ ոլորտի մասնագետ լինի, ե՛ւ Փաշինյանի համար վստահելի մարդ։

Խոսվում էր, որ քասթինգի մասնակիցներից քիչ թե շատ Քանաքեռ-Զեյթունի թաղապետ Արտակ Հովակիմյանն է ոլորտի մասնագետ․ նախկինում՝ ԲԷՑ-ի տնօրեն, սակայն նակապեր ունի նախկինների հետ, եւ նրաթեկնածությունը ՔՊ վերնախավը չի հաստատել։

Բանն այն է, որ իշխանության ամենամեծ խնդիրն այն է, որ ՀԷՑ-ի մոտ 7 հազար աշխատակիցներին կարողանան դարձնել իշխանության էլեկտորատ։

Ի դեպ, պաշտոնից զրկված շրջակա միջավայրի նախկին նախարար Հակոբ Սիմիդյանը թիմակիցներից մի քանիսին ասել էր, թե առաջիկայում Փաշինյանն իրեն նշանակելու է ՀԷՑ-ի կառավարիչ, քանի որ այդ պաշտոնում վստահելի մարդու է ուզում տեսնել։

Բայց, փաստորեն, Ռոմանոսն ավելի վստահելի է:

 

 

–00—ՍՊ