Իրանը պատրաստ է կրկին հարվածել Թեհրանին սպառնացողներին
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար Մոհամմադ Պակպուրը հայտարարել է, որ իր գլխավորած ուժերը լիովին պատրաստ են հարվածներ հասցնել նրանց, ովքեր սպառնում են Իրանին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է իրանական IRNA-ն՝ մանրամասներ ներկայացնելով գեներալ-մայոր Պակպուրի և Իրանի բանակի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Ամիր Հաթամիի հետ հանդիպումից։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում Պակպուրն ասել է, որ Իրանի զինված ուժերը հաջողությամբ խափանել են երկրի դեմ ուղղված ամենալարված և բարդ պատերազմն իրանցիների վճռական աջակցությամբ։
Նա ասել է, որ իսրայելցիները ստիպված են եղել փոխել իրենց հաշվարկները՝ պատերազմի վերջին օրերին «խոստացված դժոխքը» տեսնելուց հետո։
«Իրանը չի զիջի թշնամուն, և եթե երկիրը հարձակման ենթարկվի, ապա Թեհրանը կվերսկսի պատերազմն այն կետից, որտեղ այն դադարեցվել էր։ Իր հերթին, բանակի հրամանատարը խոստացել է պաշտպանել Իրանը ԻՀՊԿ-ի հետ միասին»,-փոխանցել է իրանական լրատվամիջոցը։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
–00—ՍՊ