Հաագայում քննարկում են Երևանում կայանալիք COP17-ը

17/07/2025 23:17 Քաղաքական

Հուլիսի 17-ին Հաագայում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է «Կլինգենդայլ» միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրեն Ռոն Թոնի հետ:

Կողմերը գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի Հանրապետության և «Կլինգենդայլ» միջազգային հարաբերությունների ինստիտուտի միջև ձևավորված երկարամյա արդյունավետ փոխգործակցությունը:

ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է կարողությունների զարգացման և փորձագիտական աջակցության հարցում Ինստիտուտի կողմից Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցությունը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև 2026թ. Երևանում կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17)  շրջանակներում Հայաստանի և Ինստիտուտի միջև հնարավոր համագործակցության հեռանկարներին: ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է COP17-ի անցկացման վերաբերյալ ՀՀ տեսլականը և նախապատրաստական աշխատանքների ընթացքը:

–00—ՍՊ