Իրանը ողջունում է ՀՀ արտաքին հարաբերությունների նորմալացումը Թուրքիայի և Ադրբեջանի հետ

17/07/2025 22:22 Քաղաքական

Մենք ողջունում ենք ՀՀ արտաքին հարաբերությունների նորմալացումը Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Այդ մասին Հանրային Հ/Ը-ի եթերում հայտարարել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին․

Դուք հարևաններ եք. հարևանները պետք է խաղաղ ապրեն, նշել է նա։

ՀՀ-ում Իրանի դեսպանը հայտարարել է՝ ՀՀ կառավարությունը և ժողովուրդը՝ և’ ուրախության, և’ տխրության օրերին Իրանի կառավարության և ժողովրդի կողքին է։

ԻԻՀ դեսպանը նաև հայտարարել ՝ ՀՀ իշխանությունները հավաստիացրել են իրանական կողմին, որ այլ երկրների, այդ թվում՝ եվրոպական երկրների հետ համագործակցության զարգացումը տեղի չի ունենում ի վնաս Երևանի և Թեհրանի հարաբերությունների։

Թեհրանում վստահում են հայ բարեկամներին, հավելել է դեսպանը։

–00—ՍՊ