Զբոսաշրջության ոլորտում հայ-բուլղարական համագործակցությունն ընդլայման հնարավորություններ ունի

17/07/2025 21:02 Ներքին կյանք
ՀՀ Էն Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանն աշխատանքային այցով մեկնել է Բուլղարիա։

Այցի շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հետ մասնակցել է միջգերատեսչական հանձնաժողովի 9-րդ նիստին, որի ընթացքում հանդիպել է Բուլղարիայի Հանրապետության Զբոսաշրջության նախարարության խորհրդական Ամելիյա Գեշևայի և Միջազգային և վիզաների հարցերով վարչության գլխավոր փորձագետ Իվան Կոչևի հետ։

Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են զբոսաշրջության ոլորտում հայ-բուլղարական համագործակցության ընդլայնման հնարավորությունները, փորձի փոխանակման ձևաչափերը և համատեղ նախաձեռնությունների իրականացման ուղիները։

–00—ՍՊ