Շան նկատմամբ դաժան վերաբերմունքի համար տղամարդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

17/07/2025 20:37 Իրավական

 

Բյուրեղավանում շան նկատմամբ դաժան վերաբերմունքի համար բերման ենթարկված անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Այս մասին ԶԼՄ-ներին հայտնում են Քննչական կոմիտեից։

«Քրվարույթը հարուցվել է 307-րդ հոդվածի առաջին մասով (Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով)»,- հայտնել են ՔԿ-ից։

 

–00—ՍՊ