Ռուսական զորքը ևս 3 բնակավայր է վերահսկողության տակ վերցրել

17/07/2025 16:22 Միջազգային

Ռուսական զորքը վերահսկողության տակ է առել ԴԺՀ-ի, Խարկովի և Զապորոժիեի մարզերի երեք բնակավայրեր։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Ռուսական զորքն ազատագրել է Խարկովի մարզի Դեգտյարնոյե, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Պոպով Յար և Զապորոժիեի մարզի Կամենսկոյե բնակավայրերը», – ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

—00—ՄԱ