Կարապետյանի հավաքի ընթացքում Փաշինյանի հասցեին «uպանության սպառնալիք հնչեցրած» մարդուն ձերբակալել են
16/07/2025 23:43
Իրավական
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News

Կարապետյանի հավաքի ընթացքում Փաշինյանի հասցեին «uպանության սպառնալիք հնչեցրած» տղամարդուն ձերբակալել են։
Ռաֆայել Սարգսյանի պաշտպան, փաստաբան Արմեն Անդրիկյանը հայտարարություն է տարածել․
Ի աջակցություն Սամվել Կարապետյանի տեղի ունեցած հավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հասցեին իբր սպանության սպառնալիք հնչեցրած 72-ամյա ԱՄՆ քաղաքացի հանդիսացող Ռաֆայել Սարգսյանը քննիչի կողմից ձերբակալվել էր:
Միևնույն ժամանակ միջնորդություն էր ներկայացվել դատարան Ռաֆայել Սարգսյանի նկատմամբ վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցները կիրառելու համար։
Ֆիդելիսի հիմնադիր-գործընկեր, փաստաբան Արմեն Անդրիկյանի ջանքերով ներկայացված միջնորդությունները դատարանի կողմից ամբողջությամբ մերժվել են։
Հատկապես լրատվամիջոցների ուշադրությունն ենք ուզում հրավիրել քրեական գործով շարունակվող ապօրինությունների վրա։ Մասնավորապես՝ ձերբակալման ժամանակ քննիչը անօրինական կերպով առգրավել է Ռաֆայել Սարգսյանի բանկային քարտերն ու կանխիկ գումարը (մեղադրանքի հետ որևէ կապ չունեցող), որը մինչ օրս փաստացի չի վերադարձվել` զրկելով վերջինիս ապրուստի միջոցներից։
Խնդրի մասին տեղեկացվել է նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությանը: