Աշխարհի ակումբային առաջնության մասնակիցների եկամուտները

16/07/2025 23:36 Սպորտ

Հրապարակվել են ԱՄՆ-ում կայացած ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնության մասնակից ակումբների եկամուտները։

Football Rankings-ի տվյալներով՝ մրցաշարի հաղթող Լոնդոնի «Չելսին» վաստակել է ամենաշատը՝ 114.6 միլիոն եվրո։ Եզրափակչի մասնակից ՊՍԺ-ն զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը՝ 106.9 միլիոն եվրոյով։ Լավագույն եռյակը եզրափակել է Մադրիդի «Ռեալը», որը ստացել է 82.5 միլիոն եվրո։

Լավագույն հնգյակում են նաև «Ֆլումինենսեն» (60.8 միլիոն եվրո) և «Բավարիան» (58.2 միլիոն եվրո)։ Տասնյակում են ընդգրկվել նաև Դորտմունդի «Բորուսիան» (52.3 միլիոն եվրո), «Մանչեսթեր Սիթին» (51.7 միլիոն եվրո), «Պալմեյրասը» (49.8 միլիոն եվրո), «Ինտերը» (36.8 միլիոն եվրո) և «Ալ-Հիլալը» (34.2 միլիոն եվրո)։

Հիշեցնենք, որ եզրափակչում «Չելսին» 3։0 հաշվով հաղթեց ՊՍԺ-ին՝ դառնալով ակումբային աշխարհի նոր չեմպիոն։

Armsport