Որևէ մեկը տարածք արտապատվիրակելուց հետո դա մարսե՞լ է, զավեշտ է, նման բան աշխարհում չկա․ Աշոտյան

16/07/2025 19:00 Քաղաքական

Որևէ մեկը տարածք արտապատվիրակելուց հետո դա մարսե՞լ է, զավեշտ է, նման բան աշխարհում չկա։ Այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Աբսուրդ է, որ այդ աթոռին նստած մարդը համեմատում է ենթակառուցվածքը աշխարհաքաղաքական կոնկրետ ֆենոմենի հետ»,- ասաց Աշոտյանը։

Հիշեցնենք՝ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ քննարկվում է Սյունիքի ճանապարհի արտապատվիրակման հարցը։ «Հիմա էս պահից այդ առաջարկը ամերիկյանն է, և մենք քննարկում ենք այդ առաջարկը, հետաքրքրված ենք այդ առաջարկով: Բայց այս պահին կարո՞ղ եմ ասել, որ համաձայնություն ունենք այդ առաջարկի վերաբերյալ, չեմ կարող ասել, կարո՞ղ է լինել համաձայնություն, կարող է լինել: Հենց լինի, դրա մասին կիմանաք: Բայց սա է մենյուն, բովանդակությունը սա է»:

Մանրամասները՝ տեսանյութում։

–00—ՅՄ