Հայաստանում երբևիցե դիտված ամենաբարձր ջերմաստիճանը՝ +43,7
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը պատմական ակնարկ է կատարել և տեղեկացրել, որ Հայաստանում ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է Մեղրիում 2011թ-ի հուլիսի 31-ին՝ +43,7 աստիճան, իսկ Երևանում 2018թ-ի հուլիսի 12-ին՝ +42,4 աստիճան։
Նշենք, որ, ըստ կենտրոնի տարածած հաղորդագրության, հուլիսի 15-ին, 18-19-ին կեսօրից հետո, 16-17-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 15-17-ին առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։Քամին՝ հյուսիսարևմտյան ՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։
Հուլիսի 14-19-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։Օդի ջերմաստիճանը հուլիսի 15-17-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։
—00—ՄԱ