Ադրբեջանում ձերբակալվել է ավելի քան 4000 անօրինական միգրանտ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News

Չկարգավորված միգրացիայի դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում Ադրբեջանում ձերբակալվել է 4246 օտարերկրյա քաղաքացի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:
Ընդգծվում է, որ Ադրբեջանի պետական միգրացիոն ծառայության կողմից, չկարգավորված միգրացիայի դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում, 2025 թվականի առաջին կեսին կայացվել է 9714 որոշում՝ օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մնալու, բնակության, աշխատանքի, ինչպես նաև այլ վարչական իրավախախտումների վերաբերյալ։
«Օտարերկրյա քաղաքացիներից 4246-ը, որոնց նկատմամբ վարչական որոշումներ են կայացվել, ձերբակալվել են չկարգավորված միգրացիայի դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում»,- ասված է գործակալության հրապարակման մեջ:
—00—ՄԱ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Փողոցը չթույլատրված տեղով անցնող քաղաքացու կյանքը փրկել չի հաջողվել
-
Պորտուգալիայի հավաքականը ցույց տվեց՝ չի կարող լինել խաղաղություն, առանց անվտանգության․ Աշոտյան
-
Մենք գերազանցեցինք Հայաստանին․ Ռոբերտո Մարտինեսի հետխաղային մեկնաբանությունները
-
«Տեսնես Ռոնալդուն զգո՞ւմ էր, որ ավելի ինքնիշխան դարպասներ էր գրավում»․ Մխիթարյան
-
Պուտինը պարգևատրել է Կամչատկայում երկրաշարժի պահին ծնունդ ընդունած Մհեր Ադամյանին
-
Ես պաշտպանության ձև էի ասել, իրենք ճիշտ կատարում էին, բայց մրցակին ուժեղ էր․ Մելիքյան
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է