ՀՀ-ն արհեստականորեն լարվածությունն ավելացրել է, որ Մոսկվային չհարցնի «Զանգեզուրի միջանցքի» մասին

15/07/2025 09:11 Քաղաքական

Կարծում եմ, որ բոլոր վերջին սրացումները ռուս-հայկական և դեռ ռուս-ադրբեջանական հարաբերություններում կապված են հենց դրա հետ, որ Ադրբեջանի, Հայաստանի կողմից արհեստականորեն լարվածությունն ավելացել է, որպեսզի Մոսկվային չհարցնեն «Զանգեզուրի միջանցքի» մասին:

Այս մասին ասել է Կոնստանտին Զատուլինը՝ խոսելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» կառավարելու ԱՄՆ մտադրության մասին։

Զատուլինի խոսքով՝ դեսպանի խոսքերը կարող են ոչ թե բլեֆ լինել, այլ իրական ծրագիր. Կարծում եմ, որ դա միանգամայն իրական հեռանկար է, ասել է նա։ Զատուլինը հիշեցրել է, որ նախկինում խոսքն այն մասին էր, որ նման միջանցք ստեղծելու դեպքում այն վերահսկելու են ռուսական զորքերը կամ Ռուսաստանի ներկայացուցիչները:

Նա կարծում է, որ Երևանի և Բաքվի համար կարևոր է, որ տարածաշրջանի նոր տերերը գան և այդ վերահսկողությունն իրականացնեն:

–00—ՍՊ