Ավշարում ջրի խնդիրը չի լուծվում. «Հրապարակ»

15/07/2025 08:26 Ներքին կյանք

«Հրապարակ» թերթը գրում է. «Գրել էինք, որ Արարատ խոշորացված համայնքի Ավշար բնակավայրում տեւական ժամանակ է՝ խմելու ջրի խնդիր կա: Մի քանի փողոցներում մեկուկես ամիս է՝ խմելու ջուր չունեն, սակայն հարցը չի լուծվում, եւ բանն արդեն հասել է բողոքի ցույցերի, բունտի:

Խոշորացված համայնքը ղեկավարող ՔՊ-ական Ասլան Ավետիսյանին էինք դիմել՝ հասկանալու, թե ինչու բնակիչները ջուր չունեն։

Նա ասել էր՝ գրավոր դիմեք։ Բայց մինչ նա մեր գրավոր հարցմանը կպատասխանի, Ավշարի հուսահատված բնակիչները կրկին դիմել են մեզ:

Ասում են, որ վիճակը բարելավվելու փոխարեն ավելի է վատացել․ եթե նախկինում 2 օրը մեկ գոնե ցիստեռնով ջուր էր ուղարկում համայնքապետը՝ ամեն բնակչին մի քանի հարյուր լիտր ջուր էին տալիս, արդեն մեկ շաբաթ է՝ դա էլ չի անում։

–00—ՍՊ