Զելենսկին օրինագծեր է ներկայացրել ռազմական դրությունը և զորահավաքը կրկին երկարաձգելու մասին

14/07/2025 14:23 Միջազգային

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Գերագույն ռադա է ներկայացրել օրինագծեր ռազմական դրությունը և զորահավաքը ևս երեք ամսով երկարաձգելու մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը։

Ըստ Ուկրաինայի խորհրդարանի կայքում զետեղված օրինագծերի՝ երկարաձգումը նախատեսվում է օգոստոսի 7-ից մինչև նոյեմբերի 5-ը:

Ապրիլի 16-ին Գերագույն ռադան 15-րդ անգամ քվեարկել էր ռազմական դրությունը և զորահավաքը մինչև օգոստոսի 6-ը երկարաձգելու օգտին:

–00—ՅՄ