Մեկնարկում է առանձնահատուկ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերի ձեռքբերման քվեարկությունը

14/07/2025 12:10 Ներքին կյանք

Հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշեր ձեռք բերել ցանկացող անձինք կարող են քվեարկել իրենց նախընտրած համարանիշի օգտին:

Հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշներ ձեռք բերելու էլեկտրոնային աճուրդին ընդառաջ հուլիսի 15-ից սկսվում է քվեարկություն, որը տևելու է 10 օր:

Համարանիշեր ձեռք բերել ցանկացող անձինք պետք է քվեարկեն իրենց նախընտրած համարանիշի օգտին։

Համարանիշերի ընտրությունը տեղի կունենա հուլիսի 26-ին։

Auction.mia.gov.am հարթակի օգնությամբ քաղաքացիները կարող են ձեռք բերել տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշեր էլեկտրոնային աճուրդի միջոցով։

–00—ՅՄ