Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ֆրանսիայի հետ խոր և ռազմավարական հարաբերություններին. Միրզոյան

14/07/2025 11:35 Ներքին կյանք

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն իր գործընկեր Ժան-Նոել Բարոյին շնորհավորել է Ֆրանսիայի ազգային տոնի կապակցությամբ:

«Ժան-Նոել Բարոյին հղում եմ իմ ամենաջերմ մաղթանքները` հուլիսի14-ի կապակցությամբ։ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ֆրանսիայի հետ խոր և ռազմավարական հարաբերություններին՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում, այդ թվում՝ Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակներում»,- գրված է Միրզոյանի X-ի էջում։

—00—ՄԱ