Ադրբեջանցիները ռեպորտաժ են պատրաստել Երևանի մասին, անունը դրել «Իրևան»․ ադրբեջանագետ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 14, 24News

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․
«Երկուշաբթի առավոտյան ասեցի միացնեմ ադրբեջանական «Az TV» հանրային հեռուստաընկերությունը, նայեմ կիրակնօրյա հիմնական թողարկումը, որտեղ գլխավոր ուղերձներն են տալիս ու հասկանամ, թե Աբու Դաբիի հանդիպումից հետո ինչ տրամադրություն է տիրում։
Պարզվեց՝ ի՞նչ։ Թողարկման շրջանակներում կրկին ռեպորտաժ են պատրաստել Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի մասին, անունը դրել «Իրևան», Հայաստանի Հանրապետության անունն էլ կոչել «Արևմտյան Ադրբեջան» զավթողական կոնցեպտին համահունչ։ Ռեպորտաժում պատմական փաստերի հետ աղերս չունեցող նյութեր են, թե ինչպես է մեր պետության տարածքը իրենց «պատմական հողը»։ Բնական է՝ իրանական Կապույտ մզկիթն էլ հերթական անգամ իրենցով են արել։
Սա արվում է «խաղաղության» օրակարգի համատեքստում։ Այն օրակարգի, որտեղ մենք մեր ամրագրված իրավունքները զիջում ենք, մեր քանդվող եկեղեցիներից ու մշակութային ժառանգությունից չենք խոսում, ավելին՝ հակաեկեղեցական արշավ է սկսվում իշխանությունների կողմից ու փոխարենը ստանում ենք Ալիևի զավթողական ծրագիրը՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության, իմ և ձեր հանրապետության․․․»։
—00—ՄԱ