Լուիս Դիասը ընտրություն է կատարել Բարսելոնայի և Բավարիայի միջև

13/07/2025 22:35 Սպորտ

«Լիվերպուլի» կոլումբացի հարձակվող Լուիս Դիասը կողմնորոշվել է իր ապագայի հարցում՝ ընտրություն կատարելով «Բարսելոնայի» և «Բավարիայի» միջև։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ առաջիկա օրերին Դիասը պատրաստվում է դիմել անգլիական ակումբի ղեկավարությանը իր տրանսֆերի հարցով։ Հարձակվողը նախընտրում է տեղափոխվել «Բարսելոնա»՝ ցանկանալով իրականացնել իր մանկության երազանքը և խաղալ «կապտանռնագույնների» կազմում։

«Բարսելոնան» շարունակում է ուշադիր հետևել իրավիճակին և սպասում է, որ 28-ամյա կոլումբացի ֆուտբոլիստը ճնշում կգործադրի մերսիսայդցիների ղեկավարության վրա՝ իր տրանսֆերն արագացնելու նպատակով։ Transfermarkt-ի տվյալներով՝ Լուիս Դիասի տրանսֆերային արժեքը այս պահին կազմում է 70 միլիոն եվրո։

—00—ՄԱ