Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24News

Այսօր՝ հուլիսի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավթաշենի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավթաշենի կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Դավթաշենի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ։
Փրկարարները, ոստիկաններն ու պարեկները Դավթաշենի կամրջի տակ՝ դժվարանցանելի հատվածում, հայտնաբերել են մոտ 30 տարեկան տղամարդու մարմին։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի ինքնությունը։
—00—ՄԱ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Վախենում եմ ասել, թե այսպես շարունակվելու դեպքում Հայաստանն ինչ կարգավիճակում է լինելու․ Զաքարյան
-
Չհանդուրժե՛ք, սա թրքական քայլ է, Արցախի ներկայացուցչության շենքից զրկվելով՝ կմարի մեր վերջին շունչը
-
Իտալիան կարող է կարևոր դեր խաղալ Հայաստան-Ադրբեջան երկխոսության հարցում
-
Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը դատապարտում է Փաշինյանի մտքերը
-
Այն կդառնա ադրբեջանական էքսպանսիայի գործիք․ Օսկանյանը՝ Սյունիքով արտապատվիրակված ճանապարհի մասին
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է