Իսրայելի բանակը Գազայում 150 թիրախ է խոցել

13/07/2025 20:26 Միջազգային

Իսրայելի ռազմաօդային ուժերը շարունակել են հարվածներ հասցնել ամբողջ Գազայի հատվածում ողջ օրվա ընթացքում։

Բանակի մամուլի ծառայության տվյալներով՝ ընդհանուր առմամբ հարվածների են ենթարկվել պաղեստինյան արմատական ռազմական կազմավորումների հետ կապված ավելի քան 150 թիրախներ։

Թիրախների թվում են եղել ականապատված կառույցներ, զենքի պահեստներ, հակատանկային և դիպուկահարային կրակի դիրքեր, ինչպես նաև առանձին զինված արմատականներ։

—00—ՄԱ