Բասկետբոլ․ Կանանց Հայաստանի Մ16 հավաքականը եզրափակչում է

13/07/2025 14:51 Սպորտ

Կանանց Հայաստանի Մ16 հավաքականը շարունակում է իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում:

Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Կիսաեզրափակիչ խաղում Հայաստանի հավաքականը 72:65 հաշվով հաղթեց Մալթայի հավաքականին և դուրս եկավ եզրափակիչ:

Հանդիպման ամենաարժեքավոր խաղացողը Ավա Սեդա Ղարիբն էր՝ վաստակած 21 միավորով: Նա նաև 17 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 4 արդյունավետ փոխանցում: Առաջնության եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 13-ին: Հայաստանի մրցակիցը Կիպրոսի հավաքականն է:

—00—ՄԱ