Այդ ֆուտբոլիստը ֆենոմեն է, ես հիանում եմ նրանով. Պերեսը՝ ՊՍԺ-ի խաղացողի մասին

13/07/2025 11:45 Սպորտ

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը նշել է, թե ՊՍԺ-ի որ խաղացողն է իրեն ամենաշատը տպավորել։

«Աշրաֆ Հակիմին ֆենոմեն է։ Մենք միշտ շատ ենք սիրել նրան։ Նա մեր երիտասարդական ակադեմիայից է, և ես հիանում եմ նրանով»,– հայտարարել է Պերեսը։

Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին Իսթ Ռադերֆորդի «ՄետԼայֆ» մարզադաշտում կայացավ ՖԻՖԱ-ի 2025 թվականի աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչը, որտեղ ՊՍԺ-ն 4։0 հաշվով հաղթեց Մադրիդի «Ռեալին»՝ դուրս գալով մրցաշարի եզրափակիչ։

_00_ՄԱ