Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. 20-ամյա և 21-ամյա տղաների կյանքը փրկել չի հաջողվել
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24News

Երեկ՝ հուլիսի 12-ին, ողբերգական ավտովթար է տեղի կունենան Արագածոտնի մարզում։ Ժամը 20:50-ի սահմաններում Մարգարա – Վանաձոր – Տաշիր Մ3 ավտոճանապարհին 69 կմ հատվածում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի տւոյտ շրջվելով բախվել հողաթմբերին և քարերին և հայտվել դաշտում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող Արագածոտնի մարզի բնակիչներ 21-ամյա Տարոն Տիգրանյանը, 21-ամյա Գառնիկ Միքայելյանն ու 20-ամյա Սամվել Ղազարյանը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ են գործել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, «Ապարան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։Փրկարարները վիրավորներից 2-ին պատգարակով մոտեցրել են շտապօգնությանը։Այնուհետև փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում իրականացրել հերթապահություն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այսօր՝ հուլիսի 13-ին, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Ապարանի բաժին, որ վիրավորներից Տ. Տիգրանյանն ու Ս. Ղազարյանը գիտակցության չգալով մահացել են։
Քննչական բաժինը պարզում է վարորդի ինքնությունը։
—00—ՄԱ