Սիրիան փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Ադրբեջանի պետական նավթային ընկերության հետ

12/07/2025 17:10 Միջազգային

Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ աշ-Շարաայի՝ Ադրբեջան կատարած այցի շրջանակներում արաբական երկրի կառավարությունը և ադրբեջանական պետական նավթային ընկերությունը հուլիսի 12-ին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը։

Հուշագիրը ստորագրել են Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար, պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի վերահսկիչ խորհրդի նախագահ Միքայիլ Ջաբարովը և Սիրիայի էներգետիկայի նախարար Մուհամմեդ ալ-Բաշիրը։ Փաստաթղթի մանրամասները չեն հրապարակվում։

Հուլիսի սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Սիրիային բնական գազի մատակարարման հարցում աջակցելու Ադրբեջանի պատրաստակամության մասին։

–00—ՅՄ